copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:49 06-05-2025

Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հեռախոսազրույցը։

Վլադիմիր Պուտինը և Բենիամին Նեթանյահուն ջերմ շնորհավորանքներ են փոխանակել Մեծ Հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ռուսաստանի նախագահը առողջության և բարեկեցության մաղթանքներ է փոխանցել Իսրայելում բնակվող վետերաններին:

Նշվել է երկու երկրների վճռականությունը՝ հակազդելու Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմությունը կեղծելու փորձերին։

Ընդգծվել է Կարմիր բանակի և ամբողջ սովետական ժողովրդի վճռական ներդրումը նացիզմի պարտության մեջ: Պատերազմի հերոսների, հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակը սրբորեն հարգվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Իսրայելում, որտեղ մայիսի 9-ը նույնպես պետական տոնացույց է։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ երկկողմ հարաբերությունների շուրջ արդիական հարցերը:

Ամենից շատ դիտված

23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
10:00 Աննա Հակոբյանը նոր ոստիկանություն է ստեղծում
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
23:42 Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հեգսեթի հրաժարականը պահանջող բանաձևը
15:40 Փաշինյանին հաջողվեց նոր Սահմանադրություն ընդունելու համար պահանջվող «ԱՅՈ» քվեարկողների քանակը նվազեցնել մոտ 18%-ով. Արամ Քոչարյան