copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:44 06-05-2025

ՄԱԿ-ի սևամորթ դատավորը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ տան աշխատողին ստրկացնելու համար. BBC

ՄԱԿ-ի սևամորթ դատավոր և Ուգանդայի Բարձրագույն դատարանի անդամ Լիդիա Մուգամբեն դատապարտվել է վեց տարի և չորս ամիս ազատազրկման՝ Ուգանդայից բերված երիտասարդ կնոջը հարկադիր աշխատանքի ենթարկելու համար։ Այս մասին գրում է BBC-ն։

The Guardian-ի փոխանցմամբ՝ Մուգամբեն խաբեությամբ համոզել էր կնոջը տեղափոխվել Մեծ Բրիտանիա՝ խոստանալով կրթական հնարավորություններ, սակայն փաստացի նրան ստիպել էր անվճար աշխատել որպես դայակ և տան աշխատող՝ առանց աշխատավարձի կամ ազատ տեղաշարժի իրավունքի։

Դեպքը բացահայտվել է այն ժամանակ, երբ կինը փախել է տանից և դիմել ոստիկանություն։ Դատարանում դատավոր Դեյվիդ Ֆոքսթոնն ընդգծել է, որ մեղադրյալը ոչ միայն չի զղջում իր արածի համար, այլև նույնիսկ փորձել է զոհին մեղադրել կատարվածի մեջ։

Դատարանը մեղավոր է ճանաչել կնոջը ժամանակակից ստրկության և մարդու շահագործման մի շարք հոդվածներով։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ