copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:26 04-05-2025

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրող Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուս ժողովրդի ուկրաինական հատվածի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է»,- ընդգծել է նա:

Պուտինը նաև հավելել է, որ «Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ ուժերը՝ առանց միջուկային զենքի կիրառման Ուկրաինայում հատուկ գործողությունը հաջողությամբ ավարտելու համար»: