copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:42 03-05-2025

Արգենտինայի ափերի մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

7,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արգենտինայի ափերի մոտ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Չիլիի տարերային աղետների կանխարգելման և հետեւանքների վերացման ազգային ծառայությունը (SENAPRED) մի քանի այլ տվյալներ է ներկայացրել, խոսքը նույն սեյսմիկ իրադարձության մասին է:

SENAPRED-ի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.5 մագնիտուդ։ Դրա էպիկենտրոնը գտնվում էր Պուերտո Ուիլյամսի փոքրիկ բնակավայրից 218 կմ հեռավորության վրա։

Հայտարարվել է ցունամիի սպառնալիք։