copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:45 02-05-2025

Դատարանն արգելել է Թրամփի վարչակազմին օգտագործել 1798թ. ընդունված օրենքը՝ վենեսուելացիներին արտաքսելու համար. Al Jazeera 

ԱՄՆ գլխավոր դատախազը մշտական արգելք է սահմանել, ըստ որի՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի կարող օգտագործել 1798 թվականին ընդունված «Օտար թշնամիների մասին» օրենքը (Alien Enemies Act)՝ Վենեսուելայից անօրինական ներգաղթածներին Տեխասից արտաքսելու նպատակով։ Հաղորդում է Al Jazeera-ն:

Այս որոշումը առաջինն է իր տեսակի մեջ, սակայն սպասվում է, որ այն արագ կբողոքարկվի։

Նախկինում դատարանը ժամանակավոր արգելանք էր կիրառել, երբ Թրամփը փորձում էր հապշտապ արտաքսել անօրինական ներգաղթյալներին։

Դատավոր Ֆերնանդո Ռոդրիգես Կրտսերն իր 36–էջանոց որոշման մեջ նշել էր, որ Թրամփի վարչակազմը անցել է օրենքով սահմանված լիազորությունների սահմանը, քանի որ այդ օրենքը ժամանակին ընդունվել էր պատերազմական պայմաններում կիրառվելու համար։

Թրամփը մարտի 15-ին ստորագրել էր հատուկ հրաման, որով փորձել էր կիրառել այս օրենքը վենեսուելական «Tren de Aragua» հանցախմբի անդամների նկատմամբ, հայտարարելով, որ նրանք «ներխուժում և հարձակման են ենթարկում ԱՄՆ տարածքը»։

Նշենք նաև, որ «Օտար թշնամիների մասին» օրենքը ԱՄՆ-ում նախկինում կիրառվել է ընդամենը երեք անգամ, վերջինը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ