copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:08 02-05-2025

Նոր պատժամիջոցների փաթեթ՝ Ռուսաստանին նվեր. AFP

Եվրամիությունը պատրաստվում է ընդունել Ռուսաստանի դեմ արդեն 17-րդ պատժամիջոցների փաթեթը, ինչի մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նուել Բարրոն՝ AFP-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ֆրանսիացի իր գործընկերների հետ ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը քննարկել է, որ կփորձեն համակարգել պատժամիջոցների բովանդակությունն ու ժամկետները։

ԱՄՆ սենատոր Գրեհեմն ավելի վաղ հայտնել էր, որ 72 օրենսդիրներ աջակցում են մի օրինագծի, որով կսահմանվեն նոր, խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, եթե վերջինս հրաժարվի Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցություններից։

Բարրոն ընդգծել է, որ այս պահին խաղաղության միակ խոչընդոտը Վլադիմիր Պուտինն է։

Ըստ նրա՝ Ուկրաինան ընդունել է առանց նախապայմանների հրադադարի առաջարկը և ստորագրել է բնական հարստությունների ոլորտում համագործակցության համաձայնագիր ԱՄՆ-ի հետ։

Մինչդեռ, ինչպես նշել է Բարրոն, Ռուսաստանի նախագահը չի ցուցաբերել որևէ պատրաստակամություն խաղաղության հասնելու հարցում, որի օգտին հանդես են գալիս ոչ միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այլև եվրոպացիներն ու, բնականաբար, ուկրաինացիները։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ