copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:27 02-05-2025

Ղազախստանը կտրամադրի «ոսկե վիզաներ»՝ $300.000-ի դիմաց. RBC

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է նոր կարգավորումը, որով ներդրող օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ այսպես կոչված «ոսկե վիզա»՝ 300 հազար դոլար ներդնելու դեպքում։ Այս մասին գրում է RBC-ն։

Ըստ պաշտոնական հայտարարության՝ օտարերկրացիները պետք է ներդրում կատարեն Ղազախստանում գրանցված ընկերությունների կանոնադրական կապիտալում կամ տեղական արժեթղթերում։ Այս պահանջը բավարարած անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմել ներդրողին տրվող հատուկ վիզայի համար։

«Ոսկե վիզան» հնարավորություն է տալիս հետագայում ստանալ բնակության թույլտվություն՝ մինչև 10 տարի ժամկետով։ Նախաձեռնության նպատակն է խթանել արտաքին ներդրումները՝ ապահովելով ավելի գրավիչ ներդրումային միջավայր։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ