copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:59 02-05-2025

Վարչապետի թեկնածու էլ կա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իմպիչմենտի գործընթաց սկսելու գլխավոր խոչընդոտը 2020 թվականից սկսած եղել է եւ մնում է վարչապետի թեկնածուի հարցը: Նախ, որովհետեւ հենց որեւէ անձի անուն հայտնվում է ասպարեզում` դրան քարկոծողների, մերժողների ստվար շարքեր են կազմվում եւ հանրային աջակցությունն էլ սկսում է նվազել, որովհետեւ միանշանակ եւ բոլորի կողմից ընդունված ընդդիմադիր լիդեր չկա: Այժմ իմպիչմենտի դիմումը, որն ուղարկվել է ԱԺ բոլոր պատգամավորներին եւ որի մեջ բացակայում է վարչապետի թեկնածուի անունը, նորից այս հարցն է բերել առաջին պլան:

Ընդդիմադիր դաշտի դե ֆակտո ղեկավարներին` Ռորբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, կարծում են, որ սխալ է վարչապետի թեկնածու հռչակելը, որովհետեւ նրանց հակառեյտինգը շատ բարձր է եւ գործընթացը հենց այդ պատճառով կարող է ձախողվել: Որեւէ այլ անունի շուրջ էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: «Պատիվ ունեմ» խմբակցությունն ասել է, որ վարչապետի թեկնածու չունի, բայց պատրաստ է քննարկել ցանկացած թեկնածություն: «Հայաստան» դաշինքը, որին հատկապես ուղղված է այդ դիմումը եւ որը կարող է սկսել գործընթացը, կարծում է, որ այս ակցիան հատուկ են նախաձեռնել` Ռոբերտ Քոչարյանին ասպարեզից հեռացնելու, չեզոքացնելու եւ իրենց դեմ աշխատելու համար:

Մենք տեղեկացանք, որ իմպիչմենտի գործընթացի նախաձեռնողներից եւ ակտիվ քարոզողներից մեկը` Էդգար Ղազարյանը, «Հայաստան» խմբակցությանն առաջարկել է քննարկել մի շարք անուններ: Մասնավորապես, դաշինքի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի անունը, ով աշխատել է եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ Սերժ Սարգսյանի, եւ անգամ որոշ ՔՊ- ականների համար կարող է ընդունելի թեկնածու լինել: Նրան պատասխանել են, որ Արմեն Գեւորգյանը չի ուզում: Բայց առաջարկողները վստահ են, որ դա կախված է մեկ անձի ցանկությունից` եթե Քոչարյանը որոշի, Գեւորգյանը «կուզի», թիմն էլ տեղից կշարժվի եւ գործընթացը կսկսվի:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ