copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:54 01-05-2025

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

Իրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։

Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։

«Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների վրա՝ համաձայն միջազգային իրավունքի՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում և անօրինական պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտության վրա։ Իրանը ցույց է տվել արդար, բանական և կայուն փոխըմբռնման հասնելու իր մտադրությունների լրջությունը և վճռականորեն կշարժվի այս ճանապարհով»,- նշվում է հայտարարության մեջ: