Օրակարգ Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 30-04-2025

Օրակարգ. Դոկին Հայաստանի իշխանությունն է չեզոքացրել. Նինա Կարապետյանց

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։

Հաղորդաշարի շրջանակներում Նինա Կարապետյանցի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, որում փաստվել էր, որ 2024 թվականի հունիսի 12-ին Ոստիկանությունն անօրինական ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործի, այն ձգձգելու միտումների, վերջին ՏԻՄ ընտրություններում արձանագրված արդյունքների, դրանց շարժառիթների և հետևանքների, «Մարտի 1»-ի վերաբացված գործի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Նինա Կարապետյանցը նշեց, որ ամերկաբնակ Վարդան Ղուկասյանին Հայաստանի իշխանություններն են չեզոքացրել։ «Էտ ոնց եղավ, որ մյուս Վարդան Ղուկասյանի վերաբերյալ ընտրություններից անմիջապես առաջ Միացյալ Նահանգներ դուք ուղարկեցիք տենց հաստափոր ինչ-որ գործ, որի արդյունքում էն մյուս Վարդան Ղուկասյանը՝ Դոկը, հիմա նստած ա, անազատության մեջ ա, և փաստորեն դուք իրան չեզոքացրեցիք Գյումրիի ընտրություններից։

Ճշտող հարցին՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը Հայաստանի իշխանությունների միջամտությա՞մբ է տեղի ունեցել՝ իրավապաշտպանը պատասխանեց. «Անշուշտ, դրա մասին արդեն հայտարարել են փաստաբանները։ Մյուս Վարդան Ղուկասյանի՝ Դոկի փաստաբանները հայտարարել են, որ ստացվել են դիմումներ՝ Հայաստանի Հանրապետությունից»։

Անդրադառնալով «Մարտի 1»-ի վերաբացված գործին՝ Նինա Կարապետյանցը նշեց, որ այս գործից առանձնապես ակնկալիքներ չունի։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու գործով անցնող մյուս մեղավորներին Նիկոլ Փաշինյանի «թագավորությունն» է արդարացում նվիրել, ինչն անգամ Սերժ Սարգսյանի «թագավորությունը» չէր արել։

Մանրամասները՝ հարցազրույցում.

Ամենից շատ դիտված

09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին