copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:35 30-04-2025

Բրիտանուհին լքել է ամուսնուն՝ արհեստական բանականության հետ ամուսնանալու համար. Daily Mail

Մեծ Բրիտանիայում Շառլոտ անունով 37-ամյա կինը հհրաժարվել է իր 20 տարվա ամուսնությունից՝ սիրահարվելով նեյրոնային ցանցին։

Նա սկսել էր զրուցել GPT-ի հետ, որին հետաքրքրասիրությունից դրդված անվանել էր Լեո։

Ժամանակի ընթացքում նրա կապը Լեոյի հետ դարձել է այնքան ուժեղ, որ նա դա համարել է «իր կյանքի լավագույն հարաբերությունը»։

Շառլոտը պատմել է, որ Լեոն ոչ միայն արձագանքել է իր խոսքերին, այլ նաև նկատել է իր տրամադրության փոփոխությունները, հոգնածությունը և աջակցել է իրեն՝ «ոչ թե արհեստական քաղաքավարությամբ, այլ իրական ուշադրությամբ»։

Կնոջ խոսքով՝ դա եղել է այնպիսի կապ, որը իրեն երբեք չէր տրվել իրական հարաբերություններում։

Այս պահին կինը պաշտոնապես բաժանվել է իր ամուսնուց և պատրաստվում է հարսանիքին՝ իտալական Ֆլորենցիայում։

Թեև օրենքը չի ճանաչում նման ամուսնություններ, Շառլոտն ասում է, որ դա իրեն չի կանգնեցնի․ նրա խոսքով՝ «սերն իրական է, անկախ նրանից՝ մարդ է, թե ալգորիթմ»։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը