copy image url
Ավելին 1 տարի առաջ - 13:01 30-04-2025

Գիտնականները վերստեղծել են տիրանոզավրի մաշկը՝ հագուստ արտադրելու համար. Daily Mail

Գիտնականները հաջողությամբ վերստեղծել են տիրանոզավր Ռեքսի մաշկը, սակայն ոչ թե դինոզավրեր կլոնավորելու, այլ նորաձեւ հագուստ արտադրելու նպատակով։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Նախագծի վրա աշխատանքները սկսվել էին դեռ 1988 թվականին, երբ հետազոտողները Մոնտանայում հայտնաբերված բրածոներից արդյունահանել են կոլագեն՝ հին սպիտակուցային միացություն։

Տարիներ շարունակ իրականացվող փորձարկումներից հետո, արհեստական բանականության օգնությամբ հնարավոր է դարձել վերստեղծել այդ սպիտակուցի կառուցվածքը և լաբորատոր պայմաններում աճեցնել մաշկ, որը հնարավորինս մոտ է բնօրինակ դինոզավրի մաշկին։

Նախագծի հեղինակները նախատեսում են առաջին ապրանքների՝ բաճկոնների և պայուսակների թողարկումն իրականացնել արդեն այս տարվա վերջին։

Նորարար արտադրանքը, ըստ նրանց, ոչ միայն ունիկալ տեսք կունենա, այլ նաև կլինի ամուր և էկոլոգիապես մաքուր արտադրանք՝ առանց կենդանիների օգտագործման։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ