copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:35 30-04-2025

Իմպիչմենթի հարցով հրահանգ է իջեցվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի՝ ԱԺ պատգամավորներին իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու դիմումներ փոխանցելուց հետո ՔՊ-ում ձեւացնում են, թե անհանգստանալու առիթ չունեն, ՔՊ ակտիվի ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, հարցազրույց են տալիս, ստատուսներ գրում, թե Փաշինյանի հրաժարականի օրակարգ չկա: Սակայն կան տեղեկություններ, որ հրահանգ է իջեցվել՝ հեգնել, ծաղրել այդ գործընթացը, այն ներկայացնելով որպես ներընդդիմադիր շրջանակների գզվռտոցի դրսեւորում, որով Սերժ Սարգսյանի թիմը փորձում է վարկաբեկել Քոչարյանի թիմակիցներին։ ՔՊ-ում հասկանում են, որ կայծից ամեն րոպե կարող է կրակ բռնկվել, եւ փորձում են անլրջացնել գործընթացը, իսկ Արսեն Թորոսյանը երեկ անգամ պատռել էր այդ դիմումը, ինչը, ոմանց կարծիքով, «Քաղաքացիների, նամակների, դիմում- բողոքների քննարկման մասին» օրենքի ոտնահարում է:

Օրենքով սահմանված է, որ պատասխանի եւ քննարկման չեն արժանանում միայն այն դիմումները, որոնք անստորագիր են, մյուս դեպքերում օրենքը հստակ սահմանում է դիմումների քննության ընթացակարգը եւ այդ կարգը խախտելու, օրինակ` դիմումը պատռելու դեպքում նաեւ պատասխանատվություն է սահմանում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ