copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:46 12-08-2021

Հրահանգ է իջեցվել. ինչ որոշում է կայացվել պետական համարանիշների մասով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Պետական մարմիններին առանձին սահմանված նիշերի հիման վրա հաշվառման համարանիշներ այլեւս չեն հատկացվելու: Համենայնդեպս, դա է սահմանված ոստիկանության պետի պաշտոնակատարի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի եւ հոկտեմբերի 16-ի որոշումներով: Դա նաեւ վերաբերում է Ազգային ժողովի պետհամարանիշներին եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արդեն պագամավորներին հրահանգվել է ոստիկանությանը հանձնել պետհամարանիշները:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն՝ հասկանալու համար, թե ինչու է պատգամավորներին նման հրահանգ իջեցվել: Ի պատասխան՝ ոստիկանությունից փոխանցել են, որ այդ որոշումը վաղուց է սահմանված եղել, եւ այդ պատճառով է պատգամավորներին նման հրահանգ իջեցվել: Ոստիկանության պատասխանի մեջ ասվում է. «Նախքան որոշման 13-րդ հավելվածի 12-րդ կետի ուժը կորցնելը, գործող իրավակարգավորումների համաձայն, պետական մարմինների շահագործման ենթակա տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի առանձին նիշերը ենթակա են եղել հատկացման միայն այդ մարմինների ծառայողական տրանսպորտային միջոցներին, հետեւաբար ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին հատկացված, ՀՀ-ին պատկանող տրանսպորտային միջոցների տեսակի համարանիշերն ազատ համարանիշերի ցանկում ներառելու համար առաջարկվել է Ազգային Ժողովի պատգամավորներին Ճանապարհային ոստիկանության վարչական մաս ներկայացնել աշխատակիցների սեփական տրանսպորտային միջոցների (ոչ ծառայողական) հաշվառման համարանիշերի փոխարեն հատկացված ՀՀ-ին պատկանող տրանսպորտային միջոցների տեսակի համարանիշերը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում