copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:00 31-01-2022

Ստացվում է՝ հրահանգ է իջեցվել, որ ոչ ոք կարևորություն ու նշանակություն չտա բանակի 30-ամյակի միջոցառմանը․ Էդգար Ղազարյան

Այսօր «Հայելի» ակումբում Անժելա Թովմասյանը ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Պապիկյանի հարսանիքը ավելի մեծ իրադարձություն դարձավ «ասֆալտից քերած բոմժերի» համար, քան հայոց բանակի 30-ամյակը։

Այս դիտարկման վերաբերյալ Էդգար Ղազարյանը նշեց, որ սա Հայաստանի համար հոբելյանական օր էր, սակայն ոչ մի ուժային կառույցի ղեկավար շնորհավորանք չհնչեցրեց․

«Սա ոչ միայն բանակի տոնն էր, այլ նաև հոբելյանը։ Մենք պետք է համեմատություն տանենք 10 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության հետ, երբ հնչում էին շնորհավորանքներ, պարգևատրվում էին տարբեր զինվորականներ։ Իսկ այս տարի ոչ մի ուժային կառույցի ղեկավար շնորհավորանք չհնչեցրեց։

Ստացվում է այնպես, որ հրահանգ է իջեցվել, որ ոչ ոք կարևորություն ու նշանակություն չտա բանակի 30-ամյակի միջոցառմանը»։

Էդգար Ղազարյանը հիշեցրեց նաև, որ բանակի պատվին ոչ մի մարզկենտրոնում մարզպետի մասնակցությամբ միջոցառում տեղի չի ունեցել․

«Պետական միակ մակարդակի միջոցառումը, որ տեղի ունեցավ, խայտառակ այցերն էին Եռաբլուր, որոնց գաղափարն այն էր, որ մենք թաղել էինք բանակը և գնում ենք նրա գերեզմանին։ Բայց սա այսպես չպետք է լիներ, քանի որ այս պարտության պատճառը բանակը չէր», այլ Կառավարությունը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում