Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 08:45 30-04-2025

Քաղաքապետի աշխատանքն ինձ չի գոհացնում, բայց ընտրությունները լուծում չեն․ հարցում

Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դժգոհություն է հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքից։ Դժգոհությունները հիմնականում կապված են քաղաքային տրանսպորտի խնդիրների, դրա նոր սակագնի, կանաչ տարածքների ոչնչացման, շինարարական ակտիվության, աղբահանության անբավարար կազմակերպման և այլ հարցերի հետ։

Որոշ քաղաքացիական նախաձեռնություններ ու ընդդիմադիր խմբեր բարձրացրել են արտահերթ ընտրությունների հարցը՝ պնդելով, որ գործող քաղաքապետը չունի բավարար հանրային աջակցություն։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և քաղաքացիներից փորձեց հետաքրքրվել, արդյոք տեսնում են Երևանում ավագանու արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, թե՞ ոչ։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը զարմանալիորեն դրա անհրաժեշտությունը չէր տեսնում։

«Քաղաքապետի աշխատանքը ինձ չի գոհացնում, բայց դրա լուծումն ընտրությունները չեն»,- պատասխանեց նրանցից մեկը։

Անցորդներից մեկի խոսքով էլ՝ ավագանուն պետք է վերացնել։

«Պետք է լինի արտահերթ ընտրություններ։ Ինձ չի գոհացնում փողոցների աղտոտվածությունը, տրանսպորտի հետ կապած հարցերը»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը