copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:24 26-02-2024

Ադրբեջանի ցանկացած հակահայ արարք լիուլի գոհացնում է Նիկոլ Փաշինյանին

Փաշինյանի շնորհիվ ազգն անտարբեր և հուսալքված վիճակի է հասցվել

Այսօր Իլհամ Ալիևը կրկին Արցախում էր։ Պատճառը այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» 32-րդ տարելիցն է, որի կապակցությամբ ադրբեջանական օկուպացիոն իշխանությունները ծրագրում են Իվանյան-Ասկերան մայրուղուն կից հատվածում տեղակայել «ցեղասպանության» հուշահամալիր։

«Ցեղասպանության տարելիցը» ևս մի առիթ էր, որ Իլհամ Ալիևը նորից հոխորտանքներ հնչեցնի Հայաստանի հասցեին։

«Հայաստանը պետք է իմանա, որ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է»,- մասնավորապես ասել է Ադրբեջանի նախագահը՝ հերթական անգամ հօդս ցնդեցնելով Հայաստանի իշխող խմբի՝ «խաղաղության խաչմերուկ» կոչվող միֆը։

Ցավալի է, որ ևս մեկ անգամ ստիպված ենք փաստել, որ տասնամյակներով բողոքավոր Ալիևը ՀՀ գործող վարչախմբի ապիկարության հաշվին դարձել է դոմինանտ, որի ոչ մի քայլ, վատ իմաստով, անհետևանք չի մնում հայերիս համար։

Ալիևն այն մարդն է, որ իր հայաստանյան վիզավիին անվանել է «հարբեցող ծաղրածու» և պարտադրել նրան այն, ինչ կամեցել է։ Եվ դեռ կպարտադրի այն ամենն, ինչ կկամենա։

Ծաղրածուի «օրհնանքով» Ալիևը կարողանում է արդեն անոնսել, որ ընթացիկ տարում կվերաբնակեցնի Մալիբեյլին (որը Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասն էր), Քարքիջահանը (Ստեփանակերտի Կրկժան թաղամասը), Խոջալուն (Ասկերանի շրջանի Իվանյան գյուղը)․․․

«Հայրենիքի մնացորդի» մայրաքաղաքն «Իրավան» կոչելուն, այս տեմպերով շարունակվելու դեպքում, շատ քիչ ժամանակ է մնում։

Եվ հիմա, Հայաստանը ներկայացնելով որպես ցեղասպան երկիր, Ադրբեջանը հեռահար նպատակների հերթական խումբն է հետապնդում․ շուտով մեկնարկող ցուցադրական դատավարություններին ներգրավվելու են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ ապօրինի կալանքի տակ գտնվող ներկայացուցիչները։

Իսկ Փաշինյանի կառավարությունը լուռ է, քանի որ Ադրբեջանի ցանկացած հակահայ արարք լիուլի գոհացնում է Նիկոլ Փաշինյանին։ Այդպիսով՝ նա չեզոքացնում է համազգային նշանակության բոլոր հնարավոր ծրագրերը։

Փաշինյանը լուռ է, դա այդպես էլ պիտի լիներ, բայց որ լուռ է նաև հայ ազգը՝ սա փաշինյանական այն սոսկալի քաղաքականության հետևանքն է, որ առաջացնում է համազգային անտարբերություն։

Սա է վատթարը, որ կարող է տեղի ունենալ որևէ ազգի հետ։ Սրան է հասել Փաշինյանը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը