copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:50 29-04-2025

Իրանում հրավառ նյութեր և վառոդ արտադրող ընկերությունում պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհ

Իրանի Սպահանի նահանգում գտնվող «Ավանար Պարսիան» ընկերությունում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Iran International հեռուստաալիքը։

Տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը գործում է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի հսկողության ներքո և գործունեություն է ծավալում հրավառության և վառոդի արտադրության ոլորտում։

Սա Սպահանի նմանատիպ ընկերություններում պայթյունների առաջին դեպքը չէ։

Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։

Ամենից շատ դիտված