copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:15 29-04-2025

Փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ․ Մասուդ Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիսվել է Ադրբեջան կատարած այցից ստացած տպավորություններով և շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին։

«Երեկ Բաքվում մենք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք և փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս ուղևորությունը վստահության ամրապնդման և գիտական, տնտեսական, մշակութային և պաշտպանական համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է»,- գրել է Փեզեշքիանը X սոցցանցում։

Ամենից շատ դիտված