Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:42 25-04-2025

Երևանում Toyota-ն բախվել է հայտնի բլոգեր «222 Lava»-ի BMW X5-ին. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Նորագավիթ 7-րդ փողոցի 17-րդ տան դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Աբրահամ Հովհաննիսյանի վարած «Toyota» մակնիշի և 36-ամյա Էրիկ Շահբազյանին պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդներից Ա. Հովհաննիսյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ Է. Շահբազյանի ավտոմեքենան եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և բախման պահին նա ավտոմեքենայում չի գտնվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով, Է. Շահբազյանը հանրությանը հայտնի բլոգեր «222 Lava»-ն է։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան