Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:40 25-04-2025

«Վեոլիա ջուր»-ը օրենքից վե՞ր է․ ընկերության մեքենաները կայանված են չթույլատրված հատվածում  

Վերջին տարիներին երթևեկության խտացման և կայանատեղիների սակավության պատճառով՝ սխալ վայրերում կայանման խնդիրն օրեցօր ավելի է սրվում։

Ճանապարհային ոստիկանությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում` վարորդներին պատասխանատվության ենթարկելու համար։ Սխալ վայրերում կայանված մեքենաների վարորդները կա՛մ պատասխանատվության են ենթարկվում ու տուգանվում, կա՛մ մեքենաները տեղափոխվում են ՃՈ հատուկ տարածքներ։

Իսկ ինչու՞ նույն մոտեցումը որոշ տարածքներում չի գործում։

Oragir.News-ը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր ստանալուց հետո այսօր այցելել է Աբովյան 66ա հասցեում գտնվող «Վեոլիա ջուր» ընկերության գրասենյակին հարակից տարածք, որտեղ ֆիքսել է, որ ավտոմեքենաներն իսկապես կայանված էին չթույլատրված վայրում։

Oragir.News-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Զառա Նազարյան հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞վ է պայմանավորված այս իրողությունը։

Ի պատասխան՝ Զառա Նազարյանը չհերքեց, որ մեքենաները երբեմն չթույլատրված հատվածում են կայանում, սակայն ընդգծեց, որ դա շատ կարճ ժամանակով է տեղի ունենում։ «Եթե վարորդը կանգնում է անթույլատրելի վայրում, ապա կարճ ժամանակով է, շտապ ինչ-որ հարց լուծելու համար է։ Եթե որևէ խնդիր է լինում և մեզ տուգանում են, ապա մենք վճարում ենք տուգանքները»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում՝

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան