copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:19 28-11-2022

Փարիզի գործուղման կաշառքի գործը չնչին բան է «Վեոլիա ջուր» ընկերության անցկացրած կեղծ մրցույթների ու ֆինանսական յուրացումների դիմաց․ նախկին աշխատակից

Ֆինանսների նախարարությունը, դեռևս 2019 թվականին ակտ էր կազմել՝ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ֆինանսական յուրացումների մասով։ Եթե չեմ սխալվում, 40 համարի ակտն էր։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ընկերության նախկին աշխատակիցներից մեկը։
«Խոսքն այս դեպքում մի քանի միլիարդ դրամի մասին է։ Պատվերները տալիս էին իրենց կազմակերպություններին, համ նրանց համար աբյոմ էին ստեղծում, համ էլ ատկատի գործողություններ էին կատարվում»,- ասաց նա։

Իր խոսքով՝ ընկերության կողմից անցկացվող շինարարական ընկերությունների մրցույթները նույնպես անցկացվել են կեղծիքով։
«Էնտեղի ներկայիս գլխավոր ինժեները՝ Բաթոյան Վահեն էր մրցույթներն անցկացնում։ Այդ ժամանակ նա տեխնիկական տնօրեն էր։ Ներկայիս գլխավոր տնօրենի մոտիկ ազգական- բարեկամն է։ Մրցույթներն էլ ամբողջությամբ կեղծ էին։ Էնպես էր արվում, որ ձեռնտու ու էժան առաջարկներ ներկայացնող ընկերությունները չանցնեն մրցույթը։ Ընտրում էին ավելի բարձր գներով այն կազմակերպությունների առաջարկները, որոնք իրենց հարազատների անուններով էին գրանցված ու պատկանում էին իրենց»,- պատմեց նա։

Մեր զրուցակիցը մեզ հայտնեց, որ կեղծիքների մասին հայտնի էր դարձել ընկերության աշխատակիցներից մեկի միջոցով։
«Մի հատ գրագրություն անող աղջիկ կար՝ Եպիսկոպոսյան Թամարան, որ այդ մրցույթների անցկացման խնդրի մասին բողոքել էր։ Գործն էլ էդտեղից էր բացվել։ Այդ աղջկա եղբայրն ԱԱԾ պետի տեղակալն էր՝ Եպիսկոպոսյանը։ Այդ տվյալներն ինքը տվել էր ՔՊ վարչության անդամ Արեն Մկրտչյանին։ Նրան, որ Վանեցյանի ժամանակ ազատեցին աշխատանքից, այդ աղջիկն արդեն մնաց անպաշտպան ու իրեն էլ ազատեցին աշխատանքից»,- ասաց մեր զրուցակիցը։

Այդուհանդերձ, հաղորդումն ստանալուց հետո դատական գործընթաց էր սկսվել։
«Ինչ-որ քաշքշուկի մեջ էին, ուզում էին դատական վիճարկում անել, բայց թե հետո քնեցվեց, թե ինչ եղավ՝ տեղյակ չեմ։ Այն Փարիզի գործուղումը, որի հետ կապված կաշառքի գործը ևս փակվեց, սրա համեմատ չնչին բան է իրականում»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ ամենի արդյունքում միայն մի քանի անձ ազատվեց աշխատանքից։ Հետագա իրադարձությունների մասին այդպես էլ հայտնի չդարձավ։
«Էնտեղ կային հյուսիս- հարավ գլխավոր տնօրինություններ։ Այդ երկուսն այն ժամանակվա մեր ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի կուրսեցիներն էին՝ Օհանյան Կարո, մյուսի անունն էլ՝ Արամ էր։ Գրիգորյանին այդ դեպքից հետո աշխատանքից ազատեցին ու նա այդքանով պրծավ, բայց պետք է դատվեր նա»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին