copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:50 24-04-2025

Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին դուր չի եկել, որ Հանրապետության հրապարակում այրել են Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցեղասպանության զոհերին սրբադասեց, քանի որ նրանք սպանվել էին քրիստոնյա և հայ լինելու համար։ Ես ցեղասպանությունը ընկալում եմ այս տեսանկյունից և համոզված եմ, որ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանում նման մղումով։ Ես դեմ եմ ցեղասպանության թեման քաղաքականացնելուն և անբարո եմ համարում, երբ շահարկում են ու ինքնադրսևորվում։ Վերջին տարիներին գերադասում եմ անգամ հուշահամալիր գնալ ոչ թե կուսակիցներիս, այլ ընտանիքիս հետ, և՝ ավելի հանգիստ ու ուշ ժամի։ Համոզված եմ, որ ցեղասպանության ենթարկված լինելը արդարանալու կամ գլուխ գովելու թեմա չէ։ Տղամարդը պետք է աշխատի այդ թեման չբարձրաձայնել, այլ՝ անել հնարավորն ու անհնարինը, որ մարդկության դեմ այդ ոճիրն այլևս չկրկնվի։

Կատեգորիկ դեմ եմ ինքնահաստատման և խիզախ երևալու նպատակով այլոց դրոշներն այրելուն, որ անլուրջ ու ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ...

Թող ամենակարող Տերը ների մեզ, թող սրբերի դասում և լույսերի մեջ պահի քրիստոնյա և հայ լինելու համար ցեղասպանված մեր հայրենակիցների անմեղ հոգիները, թող ողորմա մեզ՝ ողջերիս, թող հեռացնի մեզնից իր արդարացի զայրույթը և օգնի մեզ։ Աստված Օրհնի Հայաստանը...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը