copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:06 23-04-2025

«Վեոլիա Ջուրը» եկավ, քանդեց, ավիրեց ու գնաց․ Ավանի բնակիչներն ահազանգում են

Երևանի Ավան վարչական շրջանի Հովհաննես Հովհաննիսյան թաղամասի 26/2 շենքի բնակիչներից մեկն ահազանգում է:

«Մեր շենքի բակում հաճախ խցանումներ են լինում, հետո փոս փորեցին, որ խողովակներ քաշեն և առաջացավ այս խնդիրը։ Հիմա ողջ կոյուղին գալիս լցվում է այս փորած փոսի մեջ։ «Վեոլիա Ջուրը» մասնագետ չունի, որ նորմալ աշխատեն։ «Վեոլիա Ջուրը» եկավ, քանդեց, ավիրեց ու գնաց։ Հոտը չեմ կարող նկարագրել, սաղ լցվում է մեր բնակարաններ»,- պատմեց մեր զրուցակիցը։

Բնակիչը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ արդեն 15 օր է՝ վերելակը ևս չի աշխատում, իսկ ՀԷՑ-ը իր գործը չի անում։

«Շենքի կաբելները կտրել են ու վերելակը չի աշխատում։ Շենքում հիվանդներ և մեծահասակներ ունենք, ո՞նց կարելի է նման բան անել։ Խայտառակություն է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ