copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:34 19-04-2025

«Արևմուտքը դարձնել հզոր». Թրամփը հանդիպել է Իտալիայի վարչապետի հետ․ Al Jazeera

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հանդիպել են Սպիտակ տանը ու դրական են արտահայտվել ԱՄՆ-ի և Եվրոպական Միության միջև հնարավոր մաքսային համաձայնագրի վերաբերյալ: Գրում է Al Jazeera-ն։

Մելոնին իրեն ներկայացրել է որպես միակ եվրոպացի, ով կարող է մեղմել Թրամփի մաքսային պատերազմը։

Նա նաև ընդգծել է իրենց ընդհանուր պահպանողական հայացքները՝ հայտարարելով, որ ցանկանում է «Արևմուտքը դարձնել հզոր»։

«Հաստատ մաքսային համաձայնագիր կլինի, 100 տոկոսով», – հայտարարել է Թրամփը։

Մելոնին էլ ասել է, որ «վստահ է», որ իրենք կհասնեն համաձայնության։

Երկու առաջնորդներն էլ ջերմ մթնոլորտում են անցկացրել իրենց աշխատանքային ճաշն ու հանդիպումը Օվալաձև գրասենյակում։

Հնչել են նաև բարեխոսություններ․ Թրամփը Մելոնիին, ով 48 տարեկան է, անվանել է «հիասքանչ»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի