Այսօր՝ ապրիլի 12-ին,
Oragir.News-ն այցելեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ տեղի ունեցավ ԵՊՀ նախկին ռեկտոր, երջանկահիշատակ Արամ Սիմոնյանի 70-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումը։
Միջոցառմանը մասնակցում էին Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, ուսանողները։
Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր Սեդա Գասպարյանը և այլք։
Ցուցադրվեց Արամ Սիմոնյանին նվիրված փաստագրական ֆիլմը։ Հնչեցին նաև նրա սիրելի երգերը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի, ԵՊՀ մշակութային կենտրոնի շրջանավարտ Արփինե Խեչիկյանի և մյուսների կատարմամբ։
Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը ներկայացրեց Արամ Սիմոնյանի կարևոր դերը թյուրքագիտության զարգացման գործում։
Մանրամասները՝ տեսանյութում։