copy image url
Ներքին 52 րոպե առաջ - 19:34 28-07-2026

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների՝ 6 եպիսկոպոսների դեմ գործն ուղարկվել է դատարան:

Այն մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։

Վարույթը հարուցվել էր դեռևս փետրվարին և կապված էր Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հետ:

Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։