Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 13:40 11-04-2025

Սկանդալ՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի անվան շուրջ․ ուղերձ է փոխանցել Ալիևին. «Ազգ»

Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը օրերս տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց այցելել է Երևան, որտեղ հանդիպել է նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նա երևանյան հանդիպումից ուշագրավ մանրամասներ է ներկայացրել, գրում է Ազգ օրաթերթը:

«Մոհամմադ Ջավադ Զարիֆն Իրանի Իսլամական Հանրապետության վաստակաշատ դիվանագետներից է՝ 2024 թ. ԻԻՀ նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Մասուդ Փեզեշքիանի նախընտրական շտաբի ամենաակտիվ քարոզիչներից մեկը: Նա ԻԻՀ 14-րդ կառավարության անցումային շրջանում ռազմավարական խորհրդի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, իսկ մինչ այդ՝ նախագահ Ռոհանիի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց այցելել էր Երևան և Բաքու: Երևանում ԻԻՀ ԱԳ նախարարն արարողակարգով նախատեսված ծրագրի շրջանակում հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Իրանցի դիվանագետն օրերս իր տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ երևանյան հանդիպումից ուշագրավ մանրամասներ է ներկայացրել: Ըստ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխանցել հետևյալ ձեւակերպմամբ իր պատգամը.«28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին, ձեզ (ադրբեջանցիներին Գ.Ա.) նվաստացրինք ու ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»:

Զարիֆը նաև հավելում է.«ՀՀ նախագահի պատգամը Բաքվում փոխանցեցի նախագահ Իլհամ Ալիևին, ընդգծելով, որ խաղաղությունը պետք է հաստատել այն ժամանակ, երբ հզոր ես: Իլհամ Ալիեւն էլ տրամաբանական համարեց այդ խոսքերն ու ասաց, որ Ադրբեջանն այդպես էլ վարվելու է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է

Ձեզ գուցե հետաքրքրի