copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:32 11-04-2025

Ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ Քասախ համայնքի բնակիչները կրկին փողոց էին փակել: Ապրիլի 5-ից բողոքի ակցիաներին մասնակցում էին նաեւ Պռոշյան համայնքի բնակիչները, քանի որ այս համայնքները սպասարկող թիվ 25 եւ 59 երթուղու ավտոբուսները հանվել են: Համայնքներն այլ ընկերություն է սպասարկելու, որը սահմանել է 250 եւ 200 դրամ ուղեվարձ՝ նախկին 150-ի փոխարեն: Երկու օր առաջ էլ Աբովյան-Երեւան երթուղու ավտոբուսներում էին ցուցանակ փակցրել` «Երեւանի տարածքում` 150 դրամ» գրությամբ: Սա նշանակում է, որ Երեւանին հարակից համայնքներից Երեւան ժամանող, այստեղ աշխատող կամ սովորող անձանց տրանսպորտային ծախսերը բազմապատկվում են: «3 տրանսպորտ եմ փոխում, որ հասնեմ աշխատանքի»,- ասում էր ցուցարար կինը` չթաքցնելով զայրույթը. «Մի հատ ավտոբուս են տվել, էդ էլ են շատ համարում։ Ժողովրդի մասին մտածեք, հերիք է` ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին»։

Ամենից շատ դիտված

11:42 Էլեն Սարգսյանն ու ամուսինը ծնողներ են դարձել․ ծնվել է նրանց դուստրը՝ Միան
22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
09:01 22 միլիոն դոլարի փուչիկը. ինչպե՞ս և ինչո՞ւ կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
10:34 Տաջիկստանում օրենքով արգելվել են հիջաբը, երկար մորուքն ու ազգային ավանդույթներին չհամապատասխանող հագուստը
12:04 Ովքեր չեն շնորհավորել Ռաֆայել Երանոսյանի տարեդարձը․ դերասանի ուշագրավ հրապարակումը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
09:57 Նոր բալիստիկ հրթիռ և հնարավոր հարվածներ` Մոսկվային. հայտարարություն` Ուկրաինայից