Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:33 06-04-2025

Մարտիկը գնդակահարվել է թշնամու կրակոցից, բայց ՊՆ-ն հրաժարվում է նրան զոհի կարգավիճակ տալ. Զոհրաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Մարտիկ Երեմյանի դեպքը հիշում եք։ Մարտիկն արցախցի այն տղան էր, որ 21 թվականի նոյեմբերի 9-ին, իր եւս երեք աշխատակից ընկերների հետ գնդակահարվեց Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին։

Մարտիկն ու իր ծառայակիցները, ռուս խաղաղապահների թույլտվությամբ, ճանապարհի այդ հատվածում, որը չեզոք գոտի էր համարվում, նոր ջրատարի անցկացման աշխատանքների համար փորման աշխատանքներ են կատարել։ Ադրբեջանական դիրքերից նրանց է մոտեցել մի ադրբեջանցի, ով ինչ-որ բան հաչալուց հետո հանել է զենքն ու դիմահար սպանել Մարտիկին ու մյուս տղաներին։

Եւ ահա Մարտիկը հերթական հայն է, ով գնդակահարվել է թշնամու դիմահար կրակոցից, բայց Հայաստանի «հերոսական» պաշտպանության նախարարությունը, ինչպես հարյուրավոր այլ դեպքերում, հրաժարվում է նրան զոհվածի կարգավիճակ տալ, ինչի արդյունքում ընտանիքը որեւէ արտոնությունից չի օգտվում։

Մարտիկի ծնողները դիմել են նախագահի աշխատակազմին՝ էնտեղից պատասխանել են, որ պարտադիր Մարտիկին պիտի տրվի թշնամու գնդակից զոհվածի կարգավիճակ, հետո էլ ասել են՝ թե, կներեք, ՊՆ-ն մերժեց։

Մարտիկի տարեց ծնողները շատ ծանր սոցիալական վիճակում են եւ հիմա վարձակալությամբ ապրում են Էջմիածնում։

Նրանք հայրենիքին որդի են տվել, ում այդ պահին առաջադրանք է տրված եղել՝ վտանգավոր գծում ջրագիծ փորել, եւ նրանք զոհվել են թշնամու կրակոցից։

Սա աբսուրդ է՝ կատարյալ աբսուրդ, ու էսպիսի իրավիճակում գտնվող ընտանիքները հարյուրավոր են։

Ես հասկանում եմ, որ «սպարապետ» Պապիկյանը նման հարցերով զբաղվելու ժամանակ չունի. իրենք զբաղված են անհերքելին հերքելով, օրինակ, որ երեկ մեկ ժամ շարունակ թուրքը ինտենսիվ չի կրակել Սյունիքի սահմանին։ Բայց Մարտիկի ու նույն կարգավիճակում գտնվող բազմաթիվ այլ հայորդիների կարգավիճակի հարցը լուծել է պետք՝ թուրքի կրակոցից զոհված այս տղաների ընտանիքները ծայրահեղ սոցիալական վիճակում են»։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա