Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:25 06-04-2025

Հայաստանից ՔՊ-ի հեռացմանն անգամ բերդում եմ պատրաստվում. Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի տելեգրամյան գրառումը. «Հարգելի ժողովուրդ,

Օրերս իմացա, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ծեծի եւ խոշտանգման են ենթարկվել ցմահ դատապարտյալները, որոնց անհատական կերպով այցելել են ՔԿԾ աշխատակիցները եւ իրականացրել են լայնածավալ ծեծ ու ջարդ. ինչու, պատճառը հայտնի չէ, ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն, գրեթե եւ ոչ մի լրատվամիջոց չի անդրադարձել այս դեպքին։

Բացի դա թույլ չեն տվել իրականացնել բուժօգնություն խոշտանգված դատապարտյալներին, փոխարենը ռոբասերժական ծախու լրատվամիջոցները, իրենց անունները զզվում եմ անգամ տալուց, խոսում են Բաքվի բերդերում խոշտանգվող մեր պետական դավաճանների մասին, չնկատելով իրենց քթի տակ գտնվող խոշտանգումները։

Հաջորդ նորությունը, որ ես իմացա, դա վերաբերվում է մարդասպան չաղ Ռուստամի ազատ արձակմանը, որը եւս պայմանավորված է իմ ժամանակավոր բացակայությունով։

Ֆազի հարազատները, աջակիցները հուսով եմ սա նկատեցին եւ հասկացան, թե ով է իրենց համար Վարդան Ղուկասյանը, բայց ես իրենց ներկայությունը չնկատեցի մարտի 25-ին ԱՄՆ դեսպանատան առաջ: Ինչ ասեմ, վայելեք։ Թող ձեր ընկեր Ֆազը իր հետեւություններն անի երկնային գրասենյակում ձեր մասին։ Դուք, ինչպես նաեւ բոլորը շատ եք զգալու Վարդան Ղուկասյանի կարիքը։ Շարունակեք բերաններդ ջուր առած խոտակերի նման նստել ձեր տներում։

Իսկ Գյումրիի հետ կապված ուրախ եմ, որ ՔՊ-ն Գյումրիում պարտվեց։ Ես վստահ եմ, որ 2026 թվականին մեզ կհաջողվի ՔՊ-ին հեռացնել Հայաստանից. ես դրան պատրաստվում եմ անգամ բերդում»։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա