Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:43 05-04-2025

Լուծարման հրամանագրի հրապարակումից հետո տեղում ԼՂ հայության իրավունքների խնդիրը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից:

Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»»: «Ազատություն»-ը արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք դա այդպես է եղել:

«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», - նշել են Արտգործնախարարությունից։

Նախորդ սեպտեմբերին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրել էր՝ Արցախը լուծարելու վերաբերյալ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի քննարկումներին Հայաստանի իշխանությունը չի մասնակցել, իրենց ընդամենը տեղյակ են պահել այդ որոշման մասին։

Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել էր, թե «Բեռլինը միշտ էլ հայտարարել է, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է», ապա վերահաստատել էր այդ տեսակետը:

Շտայնմայերն Ադրբեջան էր մեկնել Բեռլինի և Բաքվի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին, որը ծագեց առաջին անգամ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ալիևն ընդգծել էր, թե «գնդակը Հայաստանի դաշտում է», և եթե Հայաստանն իսկապես ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ապա պետք է կատարի Ադրբեջանի երկու նախապայմանները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի