Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:27 05-04-2025

Ի՞նչ հանգամանքներում է կախվել 40-ամյա հրուշակագործը․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից

Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել Հրազդանում հայտնի հրուշակագործ, «Միլի տորթեր» ապրանքանիշի հիմնադիր 40-ամյա Սյուզաննա Պողոսյանը։

Oragir.News-ին հայտնի էր դարձել, որ 40-ամյա հրուշակագործին կախելու մեջ կասկածվում է հարազատ եղբայրը, ով նաև այս պահին հետախուզման մեջ է։ Մեր աղբյուրը նաև նշել էր, որ պատճառը դավաճանությունն է։

«Ամուսնուն մի քանի անգամ դավաճանել է, դրա համար եղբայրը սպանել է։ Սյուզին նաև մայրական իրավունքից է զրկված եղել»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Ավելի ուշ Սյուզաննա Պողոսյանի ընտանիքի անդամները կապ հաստատեցին Oragir.News-ի խմբագրություն՝ հերքելով, որ հրուշակագործին եղբայրն է սպանել։ Նրանց խոսքով՝ Սյուզաննայի Պողոսյանի եղբայրը հետախուզման մեջ չէ և այժմ էլ ընտանիքի կողքին է։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը դեպքի հետ մանրամասներ ճշտելու նպատակով զրուցել էր Ջրառատի միջնակարգ դպրոցի տնօրեն, հրուշակագործի համագյուղացի Սաթենիկ Մուրադյանի հետ։

«Ես իրենից տորթեր պատվիրել եմ, բայց դեպքի հանգամանքերի մասին շատ տարբեր խոսակցություններ են պտտվում գյուղում։ Մեր գյուղի աղջիկ է եղել, երբեք չեմ պատկերացրել, որ կարող է ինքնասպանություն գործել։ Գիտեմ, որ աղջիկը շատ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, դեղերի մեծ չափաբաժին է օգտագործել։ Ասում են, որ հենց աղջիկն է մորը կախված հայտնաբերել»,- պատմել էր նա։

Oragir.News-ը կապ էր հաստատել նաև ՀՀ քննչական կոմիտե, որտեղից մեզ հայտնել էին, որ դեպքի փաստով այս պահին նորություններ չկան։

«Ձերբակալված կամ այլ կարգավիճակով անձ այս պահին չկա։ Կատարվում են քննչական գործողություններ, դեպքի հանգամանքերը պարզելու ուղղությամբ»,- հայտնել էին ՔԿ-ից։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա