Ուղիղ եթեր
Օրակարգ Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:00 07-04-2025

Օրակարգ․ ՔՊ-ն գյումրեցիներից վրեժխնդիր է լինելու․ Հրայր Կամենդատյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը տնտեսագետ, «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Հրայր Կամենդատյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Հրայր Կամենդատյանի հետ զրուցել ենք Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների, համայնքում ձևավորված ընդդիմադիր և կենտրոնական իշխանությունների միջև համագործակցության հնարավորությունների, կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի կրճատման վտանգի, եվրապարտատոմսերի թողարկման և պետական պարտքի շարունակական մեծացման, Հայաստանում կադրային ճգնաժամի առկայության, հանրային տրանսպորտում չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագծի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հրայր Կամենդատյանի համոզմամբ՝ ՔՊ-ն գյումրեցիների քվեարկության համար վրեժխնդիր է լինելու։ «Գյումրիի հետ կապված ներկա վարչախումբը հավանաբար ունի քաղաքական վրեժխնդրության ինչ-որ միտումներ, որովհետև արդեն իսկ նրանց բավականին հանրածանոթ անդամներից մեկը գյումրեցիների մազերի հետ կապված մտահոգություն էր հայտնել․ «գյումրեցիների մազերը չպակասի, պակասելու հետ կապված խնդիրներ կլինեն»։ Լսեք, դուք հո վարսավիրանոցում չեք, դուք քաղաքային իշխանության հետ պետք է գնաք աշխատանքի, որովհետև դրա հետևում 110-120 հազար բնակիչներն են՝ իրենց սոցիալական խնդիրներով և պետք է գտնեք այն եզրը, որտեղ հնարավոր է համադրել և՛ ձեր քաղաքական հակառակորդների մտքերը, նրանց գործողությունը և նրանց՝ համայնքի կողմից ստացած աջակցությունը և պետք է համադրեք ձեր քաղաքական հանձնառության հետ և կառավարչական ֆունկցիաները կատարելու ձեր պարտավորության հետ»,– ասաց նա՝ շեշտելով՝ Փաշինյանի կառավարությունը պարտավոր է Գյումրիի իշխանության հետ աշխատել։

Կամենդատյանը նաև նշեց, որ Հայաստանը կրախից ազատելու միակ ճանապարհը իշխանափոխությունն է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան