copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:53 21-03-2025

ՄԻՊ-ը քաղաքակա՞ն պատճառներով է խուսափում Տիգրան Ավինյանի անունը տալուց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելություն հրահրող խոսույթը: Հատկապես ընդգծվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կողմից նման խոսույթ կիրառելու անթույլատրելիությունը։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ, թե ինչու ՄԻՊ-ը անհատապես չի նշել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունը, երբ վերջինս հայերին անվանել էր «փափախով քուրդ»։

ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը նշեց, որ ՄԻՊ-ի գործունեությունն ուղղված է համակարգային խնդիրների լուծմանը, և այն չի սահմանափակվում մեկ կամ երկու դեպքով։ «ՄԻՊ-ը որևէ անձի վերապահումով չի մոտենում։ Խնդիրը համակարգային է, և Պաշտպանը անդրադառնում է բոլոր նման երևույթներին, անկախ դրանց հեղինակներից»,- նշեց Ասլանյանը։ Այնուամենայնիվ, սա թույլ է տալիս ենթադրել, որ Մանասյանը պարզապես խուսափել է Ավինյանի անունը տալ՝ գուցե քաղաքական պատճառներով կամ ճնշումներից խուսափելու համար։ Դեպքերը շատ են, երբ Մարդու իրավունքների պաշտպանը անձամբ նշել է անուններ ու կոչերով հանդես եկել, վառ օրինակ Գառնիկ Դանիելյանի հասցեին արված հայտարարությունները և ոչ միայն:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է