Ներքին 1 տարի առաջ - 22:15 01-03-2025

Ախթալայի կամրջի «վերջին շունչը» և Իրանի նվերը

Անցած տարվա մայիսին՝ Դեբեդ եւ Աղստեւ գետերի վարարումների ժամանակ, վնասվեց 24 կամուրջ, որից 16-ն՝ ամբողջությամբ:

Դրանց թվում և՛ համայնքային նշանակության հետիոտնային կամուրջներ, և՛ հանրապետական նշանակության խոշոր կամուրջներ։

Ախթալայի կամուրջը 9 բնակավայր է կապում արտաքին աշխարհի հետ։

Աղետից հետո շրջափակման մեջ հայտնված բնակավայրերի բնակիչների կապն արտաքին աշխարհին կապելու համար կառուցվեց ժամանակավոր փայտյա կամուրջ, որն իր վերջին շնչում է։

Խարխլված կամրջի հարեւանությամբ կառուցվել է նորը։

Նոր կամուրջն ունի 39 մետր երկարություն, 5,2 մետր լայնություն և երկու հետիոտնային անցումներ:

Նոր կամուրջը կառուցել են իրանցի շինարարները, այն ճիշտ նույն տեսքն ունի որը կառուցվել է Սանահին կայարանում եւ Իրանի Իսլամական Հանրապետության նվերն է աղետից տուժած Լոռիին։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի