copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:46 28-02-2025

Քաղաքացուն թալանելու ու տուգանքի մատերիալ դարձնելու նախագիծ է դրվել շրջանառության մեջ

Իրավագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքացուն թալանելու ու տուգանքի մատերիալ դարձնելու ակնհայտ հակասահամանադրական նախագիծ է դրվել շրջանառության մեջ

Ներկայիս կարգավորման համաձայն` վերադասությամբ կամ դատարանում տուգանքների վիճարկումը կասեցնում է դրանց կատարումը, մինչդեռ արդարադատության նախարարությունն e-draft-ում շրջանառության մեջ է դրել նախագիծ, որի համաձայն տուգանքն, անկախ բողոքարկումից, ենթակա է ի սկզբանե վճարման, այսինքն փորձ է արվում վերացնել վիճարկման հայցի, Վարչական դատարան դիմելու և առհասարակ արդարադատություն ակնկալելու իմաստը․

այսինքն անձանց ստիպելու են սկզբում վճարել տուգանքը՝ անկախ դրա օրինականությունից, չափից և բողոքարկելու հանգամանքից։

Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է, որի ընդունման դեպքում անձինք կա՛մ մարդիկ առհասարակ դադարելու են դիմել վարչական դատարան, կամ էլ ստիպված են լինելու տարիներով սպասել` իրենցից ապօրինաբար գանձված տուգանքի գումարը վերադարձնելու համար:
Այս նախագծի ընդունման պարագայում զանգվածային կերպով խախտվելու են Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ, վերանալու է մարդկանց՝ ոչ իրավաչափ վարչարարությունից պաշտպանվելու արդյունավետ կառուցակարգն ու ընթացակարգը, անձանց ստիպելու են ի սկզբանե վճարել անգամ առ ոչինչ և անվավեր հանդիսացող տուգանքները, պարզ ասած՝ թալանելու են։

Այս խայտառակությունը պետք է անհապաղ ետ կանչվի, իսկ նման գաղափար ծնածները ու հաստատածները այլ անելիք չունեն, քան հրաժարական ներկայացնելը։

#քաղաքացին_տուգանքի_մատերիալ_չէ
#ընդդեմ_անօրինական_տուգանքների»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան