ԱՄԷ-ի փրկարարները գտել են Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղներից հետո անհետ կորած 10 մարդու։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ԱՄԷ-ի WAM լրատվական գործակալությունը։
«Փրկարարական խմբին հաջողվել է գտնել Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղներից հետո անհետ կորած տասը մարդու, ինչի արդյունքում որոնողական-փրկարարական խմբի կողմից իրականացվող գործողության սկզբից ի վեր հայտնաբերված անհետ կորածների ընդհանուր թիվը հասել է 18-ի», – հաղորդում է WAM-ը։
Գործակալության տվյալներով՝ որոնողական աշխատանքները շարունակվում են Ռասուվա շրջանում և Տրիշուլե գետի և հարակից տուժած տարածքների մոտակայքում։ Փրկարարներն օգտագործում են ժամանակակից սարքավորումներ և տեխնոլոգիաներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, օդային լուսանկարչություն և եռաչափ քարտեզագրում։
Օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի հյուսիսում ջրհեղեղներ են տեղի ունեցել, այն բանից հետո, երբ չինական կողմից ջրի հզոր հեղեղը լցվել է Բհոտե Կոշի գետը։ Ջրհեղեղը տեղի է ունեցել երկրաշարժից և դրա հետևանքով առաջացած սողանքից հետո։ Զոհերի թիվը գերազանցել է 1300-ը։