copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:43 23-04-2022

Համայնքների միավորման նոր նախագիծ է շրջանառության մեջ դրվել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նախկին իշխանություններին մերժող Հայաստանի ներկայիս կառավարությունը մտադիր է շարունակել համայնքների խոշորացման ծրագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը համայնքների միավորման նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: Նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքային փնջերում: Այսինքն՝ առաջարկվող ծրագրերում ներգրավված են լինելու թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 5 համայնք:

Ըստ գործադիրի՝ 2018, 2019, 2021 թվականներին համայնքների միավորման թեմայով անցկացված հանրային քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին, բայց դա՝ ըստ կառավարության, իսկ գյուղերում դժգոհ են, անգամ օրինակ են բերում 2016-17 թվականներին խոշորացած համայնքները եւ փաստում, որ ոչ մի օգուտ էլ չեն ունեցել։ Մեզ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Թալին համայնքի մեջ կներառվի 34, Գեղարքունիքի Ճամբարակում՝ 19, Լոռու մարզի Ալավերդիում՝ 28 բնակավայր: Տեղեկացնենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող վարչատարածքային բարեփոխումների ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի օգոստոսից, նախատեսված է ավարտել այս տարվա հունիսի 30-ին: Ծրագրի ընդհանուր արժեքը 9.39 մլն դոլար է, որից 8.6 միլիոնը դրամաշնորհն է, իսկ 786 հազար դոլարը ներդրվելու է համայնքների կողմից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան