Օրակարգ․ Փաշինյանի իշխանությունը Ռուբեն Վարդանյանին մրցակից և թշնամի է համարում․ Արմեն Մանվելյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, «ՀայաՔվե» միավորման անդամ Արմեն Մանվելյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արմեն Մանվելյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, Բաքվում շարունակվող շինծու դատավարությունների, հայ ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու ուղղությամբ աշխատանք չկատարելու, նոր Սահմանադրության ընդունման, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի վերջին սկանդալային հայտարարության, «Եվրաքվե» նախաձեռնության նկատմամբ քաղաքական իշխանությունների կողմնակալ վերաբերմունքի, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արմեն Մանվելյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներկայումս ադրբեջանական բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և մյուս ռազմագերիներին իրեն մրցակից է համարում և այս անձանց ազատ արձակելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում․

«Չեմ կարծում, թե իրենք առանձնապես շահագրգռված են Բաքվի բանտերում գտնվող հայերին օգնելու համար, մանավանդ՝ իրենք կոնկրետ Ռուբեն Վարդանյանին և շատ շատերին՝ այսպես կոչված ռազմաքաղաքական ղեկավարությանը Արցախի, դիտարկում են որպես իրենց մրցակից և թշնամի կառույցներ։ Եվ իրենց թեթև ձեռքով, ես համոզված եմ նաև, այդ մարդիկ հայտնվեցին Բաքվի բանտերում։ Հետևաբար՝ այսօրվա իշխանությունները ոչինչ էլ չեն անի, մանավանդ խաբում են բնակչությանը, ոնց կարողանում են»։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ «Եվրաքվե» նախաձեռնությունը կեղծիքներով է 60 հազար ստորագրություն հավաքել։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ