Oragir.News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, «ՀայաՔվե» միավորման անդամ Արմեն Մանվելյանն է։
Հարցազրույցի շրջանակներում Արմեն Մանվելյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի, դրան չմիացած ՀԱԵ Շիրակի թեմի հոգևորականների կեցվածքի, Գյումրիում Փաշինյանի տապալման և այն շտկելու փորձերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Արցախի հարցը փակման պնդումների, բանակցային փաստաթղթերի հրապարակման, Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի տարանցման բանակցությունների մեկնարկի, խաղաղության գործընթացի, Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններից դասեր քաղելու և 2026-ի համապետական ընտրություններին ճիշտ նախապատրաստվելու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Արմեն Մանվելյանը նկատում է, որ այն հոգևորականները, ովքեր դառնում են «Կճոյաններ», իշխանության համար լինելու են անձնական օգտագործման քահանաներ։ «Աստվածաշնչի ամենակարևոր բառը դա մի վախեցիրն է, որը մոտավորապես Աստվածաշնչում գրված է 365 անգամ։ Այսինքն՝ ամեն օրվա համար գրված է, որ մի վախեցիր։ Հետևաբար՝ մարդիկ իրավունք չունեն, եթե ինքը իրական հավատացյալ քրիստոնյա է, վախենալու, իսկ երբ որ դու սկսում ես զիջել, հետ գնալ, հետ կանգնել, դառնում ես այսպես, չակերտավոր ասած, «Կճոյան», քեզ գալիս են, բեռնում են՝ գրական հայերենով ասած և սկսում են օգտագործել՝ որպես անձնական օգտագործում սենց, տեղից տեղ տանող ինչ-որ քահանայի, որին տանում են ստեղից ընդեղ, ստեղից ընդեղ, որ ինքն իրենց համար այդ կեղծ պատարագները կազմակերպի»,- ասաց նա։
Պատասխանելով հարցին, թե ընդդիմադիր ուժերը 2026-ի համապետական ընտրություններին ընդառաջ ի՞նչ հետևություններ պիտի անեն Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններից՝ Մանվելյանը պատասխանեց․ «Առաջինը պետք է ստեղծել երկու-երեք խոշոր դաշինքներ՝ ընդդիմադիր: Պարզ է՝ միավորվել մեկի մեջ չեն կարող ու իմաստ էլ չունի, նույնիսկ ինչ-որ առումով սա վնասակար էլ է, բայց ստեղծել երեք, իմ կարծիքով՝ երեք-չորս խոշոր դաշինքներ, որոնք կկարողանան հաղթահարել այդ արգելքները՝ այսպես կոչված ընտրական, սա շատ կարևոր է, և հիմնական հետևությունը դա է։ Դրա համար «ՀայաՔվե»-ն արդեն հայտարարել է, որ մենք մասնակցելու ենք ընտրությանը կոալիցիայի միջոցով, և սա շատ կարևոր է, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան իրար հետ լեզու գտնեն, իրար հետ գան ու շատ լավ հասկանան, որ առաջիկա ընտրությունները ոչ այնքան քաղաքական են, ինչքան ազգային, սենց ասենք, ազգային-ազատագրական են։ Այսինքն՝ երկիրը պետք է ազատել ադրբեջանական ներկայացչությունից, որն այսօր օկուպացրել է մեր Հանրապետության հրապարակում գտնվող շենքը»։
Մանրամասները՝ տեսանյութում․