Օրակարգ. Արևմուտքը Փաշինյանին պաշտպանում է, որ Քոչարյանը չվերադառնա իշխանության. Արա Պապյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ, միջազգայնագետ Արա Պապյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արա Պապյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի վերջին «գաղափարախոսական» ուղերձի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի, Ֆրանսիայի դեսպանի սկանդալային հայտարարության և իշխանական քարոզչական թեզերը սպասարկելու միտումների, կառավարության ղեկավարի արտասահմանյան վերջին այցերի և արժանացած խայտառակ ընդունելության, առաջիկա ընտրական գործընթացների, ներքաղաքական և աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ զարգացումների վերաբերյալ։

Արա Պապյանը համոզմունք հայտնեց, որ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին պաշտպանում է, որ Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա իշխանության։ «Ցավալի է, որ նման հայտարարություն է արել, բայց ակնհայտորեն կողմնապահություն է այստեղ թվում։ Միգուցե ինչ-ինչ հանգամանքներով Փաշինյանի գոյությունը, նրա իշխանության մնալ ձեռնտու է։ Այստեղ հիմնական վախը գիտեք որն է, ես պարբերաբար շփվում եմ արևմտյան շրջանակների հետ, իրենց վախն այն է, որ նախկինները՝ այսինքն՝ պրոռուսական շրջանակները, կարող են վերադառնալ։ Ինձ թվում է այդ հենքի վրա պետք է դիտարկել։ Եվ չմոռանանք՝ դա երբ եղավ. Դա եղավ Քոչարյանի հարցազրույցից անմիջապես հետո։ Այսինքն՝ Քոչարյանը հայտ ներկայացրեց, իսկ դա դիտարկվում է որպես Ռուսաստանի հայտ՝ ընտրություններին մասնակցելու՝ ուղղակի ինքը կամ այլ տեսքով, բայց ռուսական ուժը պետք է մասնակցի»,- կարծում է նա։

Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում արհամարհել է Նիկոլ Փաշինյանին։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում.

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը