Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 05-03-2026

Օրակարգ․ ԱՄՆ-ում ինձ ասացին՝ Վիլսոնի վճիռը դեռ ձեզ պետք է գալու․ Արա Պապյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ, միջազգայնագետ Արա Պապյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արա Պապյանի հետ զրուցել ենք տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի, դրա ֆոնին Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերի ու դրանց ադեկվատության, Ադրբեջանի կողմից նոր արկածախնդրության գնալու հավանականության, ներքաղաքական զարգացումների, սպասվող խորհրդարանական ընտրությունների, ուժերի դասավորվածության և շանսերի, Նիկոլ Փաշինյանին արտաքին դերակատարների կողմից ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Պապյանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանն ավելի բռնապետ է, քան Սերժ Սարգսյանը։ «Նիկոլ Փաշինյանը շատ հարցերով առավել բռնապետական է, բայց ինքը կարողացել է հաղթել մի բանով․ ինքը ցույց տա, որ տեսեք անընդհատ մի հատ խոսք ասում են, չէ՝ ժողովրդի կողմից ընտվրած կամ ժողովրդի քվեն ստացած լեգիտիմ։ Է որ մեկը չի ստացել: Նիկոլ Փաշինյանը մայիսին ընտրվել է, հետո որպես արդեն գործող վարչապետ դեկտեմբերին քվե է ստացել: Այդ ձև Քոչարյանն էլ է եղել, այդ ձև Սերժ Սարգսյանն էլ է եղել։ Այսինքն, որ մեկը չի ստացել՝ այդ տեսակով։ Այո՛, Հայաստանում դեռևս ընտրությամբ իշխանափոխություն չի տեղի ունեցել: Հայաստանում միշտ տվյալ պահին գործող իշխանությունը հաղթող է եղել, և սա շատ վատ ցուցանիշ է ժողովրդավարության առումով»,- ասաց նա։

Պատասխանելով Թուրքիա-Իսրայել հնարավոր առճակատման ժամկետների մասին հարցին՝ նա տեղեկացրեց՝ ԱՄՆ-ում մի պաշտոնյա իրեն ասել է, որ Սևրի պայմանագիրն ու Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանին դեռ պետք է գալու․ «Ամերիկյան հետազոտողներից և մեր լավ ընկեր Մայքլ Ռուբինը դա նշել էր մինչև 36 թիվ` առաջին տասնամյակը. և դրա մասին ես ինքս խոսել եմ. և սա միայն Ռուբինի տեսակետը չէ։ Ես շատ բարձր պաշտոնյա հետ, հիշում եմ մի երկու տարի առաջ հանդիպեցի Միացյալ Նահանգներում և Վուդրո Վիլսոնի գիրքը տվեցի, և ասեց՝ սա պահեք, առաջիկա 10 տարում կարող է ձեզ պետք գա։ Ինքը գիտեր դրա մասին, ասեց “maybe sooner”՝ շատ հնարավոր է, որ ավելի շուտ»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը