copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:50 04-02-2025

Լևոն Քոչարյանի գործով դատախազը բարձր պաշտոն է ստացել ՆԳՆ-ում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրում է, որ Լևոն Քոչարյանի գործով դատախազը բարձր պաշտոն է ստացել ՆԳՆ-ում։

«Լ.Քոչարյանի, «Իմնեմնիմի»-ի, իմ և այլ ընդդիմադիրների քրեական գործերով քաղդատախազ (քաղաքական գործերով դատախազ) Հայկ Հարութունյանը նոր պաշտոն ստացավ ՆԳՆ-ում՝ շնորհիվ իր «հատուկ» որակների․
1. Արտահայտված հակակրանք ունի այն անձանց նկատմամբ, ում գործերով հանդես է գալիս որպես մեղադրող, և դա չի թաքցնում դատարանում (հատկապես Ն. Սամսոնյանի մասով կա ձայնագրություն, որը ապացուցում է դա https://youtu.be/rBtto-M8HRI?si=aqzByBfmP8VBN_ue):

2. Զգացմունքներ է տածում իշխանության նկատմամբ:

3. Իր դասախոսությունները վերածում է ընդդիմության ներկայացուցիչներին վարկաբեկելու հարթակի՝ չխուսափելով կանխակալ և կեղծ մեկնաբանություններից:

4. Օրենքների նկատմամբ չունի հարգանք կամ հավատարմություն:

5. Հմուտ է օրենսգրքում «գտնել» ոչինչի համար նախատեսվող քրեորեն պատժելի գոյություն չունեցող հոդվածներ:

Հիմա փորձում եմ հասկանալ, ինչպե՞ս է նա ղեկավարելու ոստիկաններին, երբ նրանց չի տեսնում. կա տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է ոստիկանը հարվածում ընկած քաղաքացուն, իսկ նա դա չի տեսնում, բայց միևնույն ժամանակ տեսնում է տեսանյությում չերևացող «թափանցիկ» հարվածներ որոնք իբր հասցրել է Լևոն Քոչարյանը: Եթե նման պարզ գործողությունները չի տեսնում այսինքն աչք է փակում, արդեն ինձ համար պարզ է, որ նա ուղարկվել է ոստիկանություն՝ պարզապես աչք փակելու և ղեկավարելու քաղաքացիներին գետնի վրա ծեծող ոստիկաններին:

Հ.Գ.
Մեր քաղդատախազը հիշեցնում է սրճարանի մատուցողի, ում ասում են՝ «մեզ մի բաժակ թեյ, սուրճ կամ պաղպաղակ»: Նույն ձևով էլ իշխանությունն է պատվիրում՝ «Հայկ, մեզ մի հատ Լևոն Քոչարյան 2-5 տարի , երկու հատ «Իմնեմնիմի»՝ 297-ի 2-րդ մասով, մի հատ էլ Քոչարյանից հետո Սուքոյան Արթուր՝ երեքից վեց տարի.հաշիվ էլ չբերես գործ կտանք»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի