copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:08 03-02-2025

Նոր Խարբերդում ջրաչափերի գողության մեջ կասկածվող անձինք հայտնաբերվել են

Հունվարի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ գողացել են Նոր Խարբերդի իր տան դիմաց գտնվող ջրի հաշվարկային ցուցիչը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է Ավան-Առինջում հաշվառված 25-ամյա մի երիտասարդ։ Նա ներկայացվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, ու ոչ միայն այդ գողությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը հայտնել է, որ հունվարի 29-ին Նոր Խարբերդի 1-ին, 2-րդ և 4-րդ փողոցներից գողացել է ջրաչափեր։

Փետրվարի 2-ին բացահայտվել է ջրի հաշվարկային ցուցիչ գողանալու ևս մեկ դեպք։ Մասնավորապես, դեկտեմբերի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոր-Խարբերդ ամառանոցներում իրենց ընկերության տեղադրած ջրաչափերը հորերից գողացել են։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողություն կատարած անձը Դավթաշեն թաղամասի 32-ամյա մի բնակիչ է։ Նա ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները փոխանցվել են նախաքննական մարմին:

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի