Ո՞վ է պատասխանատու մայրուղու մաշված պաստառների համար. Նաիրի Սարգսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
«Ո՞վ է պատասխանատու Սևանի մայրուղու մաշված պաստառների համար: Ինչո՞ւ Ալավերդու քաղաքապետը, իշխանական և ընդդիմադիր ավագանու անդամները չեն նկատում 5 տարի առաջ կախված և գունաթափված քովիդի պաստառը»: