Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 18:28 14-11-2025

Մեր երկիրը չպետք է տեսնի նման վերաբերմունք. «ՀայաՔվե»-ն՝ ընտրարշավի պաստառների չկանոնակարգված տեղադրման մասին

Լրագրողների հետ զրույցում «ՀայաՔվե» դիտորդական առաքելության շտաբի պետ Արման Պետրոսյանը ուշադրություն հրավիրեց ընտրարշավի ընթացքում պաստառների ոչ կանոնակարգված տեղադրման վրա՝ ընդգծելով դրա ազդեցությունը համայնքների և քաղաքի ընդհանուր պատկերների վրա։

«նայեք հենց 3-րդ համարի հետ կապված խնդրում եմ նայեք, որ պաստառը փակցված է։ 3-րդ համարն ինքը խախտել է, քանի որ սահմանված վայրում չի փակցրել, բայց մյուս համարը իրավունք չունի գալ և պոկել այն»,– ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ նման դեպքեր բազմաթիվ են։

Նա հավելեց, որ կան թեկնածուներ, որոնք իրենց պաստառները տեղադրել են ոչ նախատեսված վայրերում․ «Օրինակ՝ բոլոր 8 պաստառներն էլ փակցված են այնպես տեղեր, որտեղ նախատեսված չէ։ Սա պարզապես տհաճ տեսարան է, որևէ մեկը դրանից հաճույք չի ստանում։ Մեր համայնքները, մեր երկիրը չպետք է տեսնի նման վերաբերմունք»։

Պետրոսյանը նաև նշեց, որ որոշ քաղաքական մրցակիցներ նույնիսկ անձնական և աշխատանքային խնդիրներ կապում են քաղաքական նպատակների հետ, ինչը ևս սրում է իրավիճակը։

Նա կոչ արեց պարեկային ծառայությանը և բոլոր կողմերին՝ ուշադրություն դարձնել պաստառների տեղադրման կանոններին:

«Պետք է հասկանալ, որ սա անվտանգության կանոնների խախտում է։ Եթե այսպես թողնենք, վաղը մյուսները կարող են նույն կերպ տեղադրել պաստառները՝ առանց նկատելու, թե որտեղ են մտնում համայնք կամ որքան արագություն պետք է պահպանեն»,– ասաց Պետրոսյանը։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ