copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:03 02-02-2025

Սեղմված զսպանակ է Արարատի, Ցեղասպանության խնդրի և «հայերի ու թուրքերի» հակադրության հիմնահարցի միջև. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Մեզանում, ըստ իս, դեռևս չհիմնավորված տպավորություն կա, թե դրսից և, ցավալիորեն, նաև ներսից մեր ինքնությանը հասցվող պարբերական կացնային հարվածներն անդառնալիորեն կործանել են դրա մի քանի հիմնասյուներ՝ զրկելով այդ ինքնությունը դիմադրողական ողջ ներուժից։
Մինչդեռ ուշադիր դիտարկելով մեզանում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների դրվագներ, թերևս, ավելի ճիշտ է կարծել, որ ավելի շուտ գործ ունենք «սեղմված զսպանակի» հետ, երբ պատկերավոր ասած, մեր ինքնության զսպանակի Արարատի, Արցախի, ցեղասպանության խնդրի և ավելի լայն իմաստով «հայերի ու թուրքերի» հակադրության հիմնահարցի և այլ գալարներ մեթոդական քարոզչական ճնշման հետևանքով խիստ սեղմվել են, սակայն չեն կոտրվել։

Եթե սա ճիշտ է, ապա այս սեղմված զսպանակը կարող է ունենալ երկու վերջնարդյունք՝ անդառնալիորեն կոտրվել կամ հետ բացվել էլ ավելի հզոր լրացուցիչ ուժով, ինչից բխում է, որ ինքնության խնդիրների հետ հընթացս իրականացվող սիրողական մակարդակի խաղերը չափազանց ռիսկային տիրույթ մուտք գործել է, որի արդյունքը կամ հետևանքը հաստատապես կանխատեսելի չէ»։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի