Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 14:06 02-02-2025

Փաշինյանը հայ չի, դրա համար օրհներգը դիսկոմֆորտ է առաջացնում. հարցում

Հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով ՀՀ օրհներգի մասին`Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Օրհներգի տեքստում որևէ բան չի փոխվում, առաջարկը հետևյալն է, որ վերջին տունը դարձնենք երկրորդ, որ ՀՀ պետական օրհներգն ավարտվի «…Թող միշտ պանծա Հայաստան»-ով:

Փաշինյանը պարզաբանեց՝ ընդունված է, որ հիմնից հետո ծափահարում են, ընդունված չէ պաշտոնական միջոցառումների ժամանակ հիմնից հետո չծափահարելը: «Հիմնը հնչում է և ավարտվում է զոհվելու տեսարանով, և մենք ծափ ենք տալիս: Բայց ամեն անգամ դա դիսկոմֆորտ է առաջացնում: Ծափ չտանք, մի օր էլ ասուլիսին կարող եք ասել՝ մի ժամանակ Հայաստանում հիմնից հետո ծափ էին տալիս, հիմա դուք ծափ չեք տալիս: Ի՞նչ է նշանակում: Կարծում եմ՝ շատ նորմալ է, երբ օրհներգն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան»-ով, և մենք բոլորս ծափահարենք»,- ասաց նա:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Դուք Օրհներգի վերջին տողերից դիսկոմֆորտ զգու՞մ եք»։ Հարցվածների մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, սակայն որոշ քաղաքացիների կարծիքով` Օրհներգը պետք է փոփոխության ենթարկվի։ «Ես տհաճություն չեմ զգում Օրհներգից։ Փաշինյանը հայ չի, դրա համար էլ կարող է դիսկոմֆորտ զգալ»,-վրդովված ասաց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ համաձայն է, որ փոփոխվի Օրհներգը։ «Շատ են խոսում, որ զոհվելու, մեռնելու մասին է խոսվում Օրհներգում, ուրեմն թող փոխվի»,- նշեց նա։

«Փաշինյանը հիվանդ մարդ ա։ Ինչի՞ պիտի դիսկոմֆորտ զգամ Օրհներգից»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի