Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:55 31-01-2025

Փաշինյանը տեղյա՞կ չէ, որ Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձևին ՀՀ կառավարությունը դեմ է եղել

Օրեր առաջ Շվեյցարիայի Խորհրդարանի Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը։ Դրանից առաջ էլ Շվեյցարիայի Խորհրդարանի Ստորին պալատն էր կողմ քվեարկել այս նախագծին։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարն այդ քվեարկությունից հետո իրենց խորհրդարանականների մոտ հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պաշտոնապես դեմ են արտահայտվել միջազգային այդ համաժողովի անցկացմանը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձևին ՀՀ կառավարությունը դեմ եղել։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես այդ թեմայի հետ առաջին անգամ եմ առնչվում, ինձ չի ասել այդպիսի թեմա, որ ես ինչ-որ ձևով ռեակցիա տայի: Բայց մյուս կողմից, եթե չեմ սխալվում, այդ թեմայի վերաբերյալ իմ հրապարակային դիրքորոշումն արտահայտել եմ»,- պատասխանեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի